Տարեց տղամարդը, ի նշան բողոքի, այրել է վերարկուն և նետել կառավարության շենքի ուղղությամբ. նրան բերման են ենթարկել

Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, տեղում կան նաև ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ այդ թվում կարմիր բերետավորներ: Այս մասին հայտնում է News.am-ը։

Քաղաքացիներից մեկը՝ տարեց մի տղամարդ, ի նշան բողոքի, այրել է վերարկուն եւ նետել կառավարության շենքի ուղղությամբ, ինչի պատճառով ոստիկանները վերջինին բերման են ենթարկել: