ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական դիմում չի ստացել

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, սակայն հայկական կողմից պաշտոնական դիմումներ դեռ չեն ստացվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է կազմակերպության մամուլի քարտուղարը:

«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է սահմանին տիրող իրավիճակին, պաշտոնական քարտուղարությունը հայկական կողմից որևէ դիմում չի ստացել: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Վլադիմիր Զայնետդինովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: