1988 թվականին էլ, երբ պետությունը չէր կատարում իր գործառույթները, մարդիկ սկսեցին ինքնապաշտպանվել

1988 թվականին էլ, երբ պետությունը չէր կատարում իր գործառույթները, մարդիկ իրենք իրենց հնարավորությունների և կարողությունների չափով սկսեցին ինքնապաշտպանվել։ Ու դա տրամաբանական է, բնական օրենքն է, երբ չկա պետություն՝ կա անձնական վենդետտա։

«Հակաօլիգարխ» Փաշինյանն ու իր կողմից իշխանության բերված կոմերսանտ Արայիկ Հարությունյանը արժեզրկեցին Արցախի պետականությանը, սպանեցին այն։ Իսկ եթե շարունակեն «խաղաղության դարաշրջան» բերել, ուրեմն թուրքին պիտի տան նաև Սյունիքը, Տավուշը ու Սևանը, քանզի դա է թուրքի համար «խաղաղություն»…

Իհարկե, Նորայր Միրզոյանը կլինի ազատության մեջ, սակայն դա խնդրի լուծումը չի։ Թշնամին ներհայաստանյան ակտիվ աջակցությամբ հաստատեց Արցախում պատմական անարդարություն։ Ալիևը և հայաստանյան իշխանությունները մեզ 30 տարվա պատմական ցիկլի մեկնակետի են հետ բերել։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից