Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում գայլերի ոհմակը 170-ից ավելի մայրացու ոչխարներ է հոշոտել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 02։00-ից-02։30-ն ընկած ժամանակահատվածում Ագարակավան գյուղի բնակիչները նկատել են գյուղում գայլերի ոհմակ։

Գյուղացիները, դուրս գալով տներից, գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչ՝ 65-մյա Հայկ Մարտիրոսյանի տան բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։

Գյուղացիների աղմուկի վրա գայլերը դիմել են փախուստի, որից հետո մինչև լուսաբաց գյուղացիները հայտնաբերել են, որ Հ. Մարտիրոսյանի ընտանիքին պատճառվել է խոշոր չափ նյութական վնաս։

Ահագին սատկած գառներ ու ոչխարներ գյուղացիները հայտնաբերել են տանից 2-3 կմ հեռավորության վրա՝ դաշտերում։

Քաղաքացին, ում ընտանիքը բազմանդամ է, կրել է մոտ 40 հազար ԱՄն դոլարի վնաս։  Գյուղացիներին հաջողվել է գայլերից մեկին վնասազերծել։ Այս պահին պարզվել է, որ գայլերի հարձակման հետևանքով սատկել է մոտ 170 գառ ու ոչխար, այդ վթում՝ մայրացու, 37-ից ավելի գառներ չկան, 80-ից ավելի ոչխարներ էլ դարձյալ՝ մայրացու, վիրավոր են։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղի անասնաբույժ Արմեն Ասատրյանը նշեց. «Բոլոր վիրավոր ոչխաների ու գառների կոկորդը ծակված է, կատարել ենք առաջին բուժօգնություն, սակայն նրանք չեն ապրի, քանի որ վնասվածքները շատ են ու լուրջ»։

Իսկ գյուղապետի տեղակալ Համլետ Հակոբյանն էլ ասում էր. «Գիշերվա ժամը 3-ից գյուղով տեղյակ ենք եղել, որ գայլերի մի մեծ ոհմակ է հարձակվել։ Գյուղի մերձակա տարածքներոմ գտել ենք մոտ 130 սատկած գառ ո ոչխար ու մինչև հիմա մնացածներին ման ենք գալիս, բայց չենք գտնում։ Երկուսին քիչ առաջ գտանք, այ էլ՝ էլի սատկած։ Մեր գյուղի անասնաբույժը 70-80 ոչխարի ու գառի է օգնություն ցույց տվել, սակայն ասաց, որ վնասվածքների լրջության պատճառով նրանք էլ չեն ապրի»։

Այդ ընտանիքը բազմանդամ է, 3 եղբայր վարկ էին վերցրել ու ինչ ինչ քրտինքով ու տանջանքով էին այս ամենին հասել,  բերել-հասցրել էին, էս օրվան, բայց ամեն ինչ ջուրը թափվեց։ մենք ապրում ենք այնպիսի վայրում, որ անասնակերը ձռք ենք բերում տուկը 1800-2000 դրամով։ Մենակ էս տարի իրանք գնել էին 1850 տուկ խոտ՝ 2000 դրամով, որը ահռելի գումար ա կազմում։ Էդ խեղճերը պիտի հունվարին ծախեին գառներն ու վարկերը փակեին, հիմա ինչ են անելու, ոչ մեկս չենք պատկերացնում։ Ողջ գյուղի բնակիչներս ցավ ենք ապրում էդ մարդկանց ամար։ Պատրստ ենք ողջ գյուղով դիմել կառավարությանը, որ հնարավորության սահմաններում էս մարդկանց փոխհատուցում տան, օժանդակեն, որ էս ծանր բեռի տակից մի ձև կարողանան դուրս գալ»։