Անգլիան և Ֆրանսիան հայ են փնտրում, որ մի լավություն անեն

Գոյություն ունի մի դիվանագիտական առասպել, որ այսպես է պատմում հայկական հարցի մասին։

Ասում է՝ լինում է, չի լինում մի Ֆրանսիա, մի Անգլիա է լինում։ Հայ ազգը ինչքան խնդրում, աղաչում է, որ իրեն ազատեն թուրքական լծից՝ չեն ազատում, ասում են՝ ոչինչ, թող կոտորվեն, միայն մենք Թուրքիայի հետ չթշնամանանք։ Անցնում են տարիներ, ու ծերանում են այդ պետությունները, և իրենց կյանքի վերջին օրերին խիղճն սկսում է նրանց տանջել, մեռնելուց առաջ ուզում են հայկական հարցը լուծել։ Ուստի, կանչում են իրենց ծառային և պատվիրում են գնալ հայ ազգին կանչել։

Ծառան գնում, աշխարհով մեկ հայ ազգ է փնտրում ու չգտնելով, գալիս ու զեկուցում է․

-Հայ ազգ հիմա գոյություն չունի։ Կեսը թուրքերը կոտորել վերջացրել են, մյուս կեսը ցրվել է աշխարհով մեկ։ Մոտեցա մի հայի, ասացի՝ Անգլիան և Ֆրանսիան հայ են փնտրում, որ մի լավություն անեն, եկ գնանք։

Մարդը պատասխանեց․

-Ես հայ չեմ, ես բոլշևիկ եմ։

Երկրորդ հային կանչեցի՝ ասաց․

-Ես հայ չեմ, ես դաշնակ եմ։

Երրորդին կանչեցի՝ ասաց․

-Ես հայ չեմ, հնչակ եմ։

Չորրորդին կանչեցի՝ ասաց․

-Ես հայ չեմ, ռամկավար եմ։

Հայ մեծ գրող, երգիծաբան Լեռ Կամսար, 1962թ․, մի կտոր նոր հրատարվելիք գործերից

Լեռ Կամսարի ֆեյսբուքյան էջից