Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր՝ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ Փաշինյանն արդեն վերադարձի ճանապարհին է։

Նշենք, որ Դավիթ Դանիելյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է։