Մեր օրում կորոնավիրուսից մահացել է 52 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 739-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 6284 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հոկտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1291 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7575-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1578 է, ընդհանուր առողջացածներինը՝ 267 514, փաստացի բուժվողներինը՝ 31 650: Մեկ օրում արվել է 14 574 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 080 843 թեստավորում: