Առողջապահության նախարարությունն ինքն իրեն հակասում է

Քովիդ պատվաստված անձանց Քովիդով վարակման և վարակի փոխանցման հարցերը շատ են շահարկվել Առողջապահության ներկայիս և նախորդ նախարարների կողմից, ինչպես նաև նրանց քարոզիչների միջոցով:

Իրականությունը պարզելու համար հարցումներ են կատարվել Առողջապահության նախարարություն (ԱՆ):

Հարց 1. Արդյո՞ք Քովիդ պատվաստված անձը նույնպես վարակվում է Քովիդով և փոխանցում վարակը, եթե այո, ապա ինչու՞ ըստ ԱՆ հրամանի պատվաստված անձից չի պահանջվում ՊՇՌ թեստի բացասական արդյունք: Խնդրում ենք նաև տրամադրել հարցերի պատասխանների հիմքերը՝ հղում կատարելով ապացուցողական բժշկության վրա։

ԱՆ պատասխան 1 (մեջբերում). Հիվանդացած և պատվաստված անձինք նույն կարգավիճակում չեն գտնվում, պատվաստումները նվազեցնում են վարակի տարածման ռիսկը:

Ընդամենը 2 շաբաթ անց մեկ այլ նմանատիպ հարցմանը ԱՆ-ն տալիս է առաջինին հակասող պատասխան:

Հարց 2. Որքա՞ն է կազմում Քովիդով վարակվելու հավանականությունը և վարակելիության ցուցանիշը հետևյալ խմբերում՝ ա) Քովիդի դեմ պատվաստվածներ, բ) չպատվաստված հիվանդացածներ, գ) չպատվաստված չհիվանդացածներ:

ԱՆ պատասխան 2 (մեջբերում). Վիրուսով վարակվելու և ուրիշներին փոխանցելու նրա կարողությունը դեռ ուսումնասիրվում է:

Վերջապես ԱՆ-ն անկեղծանում է և պետական լիազոր մարմնի անունից փաստում, որ Ա.Ավանեսյանի, Ա.Թորոսյանի և մյուսների նախկին բոլոր մերկապարանոց հայտարարությունները, որ «պատվաստումը կանխում, կամ նվազեցնում է վարակումը և վարակի փոխանցումը», «պատվաստվիր, որ պաշտպանես քո հարազատներին», «պատվաստումը հանրային առողջության խնդիր է լուծում»:

Ստացվում է, որ նախկինում արված այդ բոլոր հայտարութունները ընդամենը քարոզչական հնարքներ էին՝ պատվաստման անուղղակի պարտադրման համար:

Հարց. Ե՞րբ եք դուք վերջապես հոգալու իրական կարիք ունեցողների՝ խոցելի խմբերի, տարեցների, քրոնիկական հիվանդություններ ունեցողների մասին:

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն