Պուտինի վալդայան խոսքի ուղերձները․ Հայաստանի և Արցախի ապագան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք «Վալդայ» քննարկման ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հայտարարություններից։ Պուտինը, անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված վիճակին, նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են սահմանային հարցը լուծել խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, որոնք պահպանվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում և ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը ԽՍՀՄ ժամանակաշրջանում։ Պուտինը նաև ընդգծել է, որ այդ գործընթացըը փոխզիջումներ է պահանջում։ Հայկ Այվազյանի կարծիքով՝ ՌԴ նախագահը հստակ մեսիջ է հնչեցրել Ադրբեջանին՝ ակնարկելով, որ այժմ Ադրբեջանի զիջումների գնալու ժամանակն է, քանի որ Հայաստանն արդեն մի շարք զիջումներ արել է։

Արդյո՞ք հնարավոր է իրականացնել երկու պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների ճանաչում, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվել։ Ըստ վերլուծաբանի՝ ՌԴ նախագահն իր ելույթում նշեց, որ Արցախի կարգավիճակը մնում է կարևոր հարցերից մեկը, և չի բացառվում, որ զիջումների մասին խոսելիս նաև այդ հարցն է նկատի ունեցել, և որ տարածքային ամբողջականության ճանաչման փաստաթղթերում նաև Արցախի կարգավիճակի ու սահմանների հարցը կներառվի։

Նոյեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, կանխատեսելի՞ է արդյոք դրանց բովանդակությունը։ Հաղորդման հյուրն ասաց, որ չի բացառվում՝ հենց սահմանազատման ու ջիջումների հարց դրվի պետությունների առաջ։

Անդրադարձանք նաև այսօրվա աշխարհաքաղաքական վերադասավորումներում Հայաստանի ապագայի հարցին, կկարողանա՞ արդյոք մեր պետությունը դիմակայել դարի մարտահրավերներին։

Մանրամասները՝ տեսանյութում