Երբ Փաշինյանը խոսում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, ապա դա միայն թղթի վրա չպետք է լինի (տեսանյութ)

Հայաստանն ունի պրոֆեսիոնալ բանակի անցման կադրային պոտենցիալ, բայց ահա իրական ցանկություն իշխանությունները չունեն։ Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` նշելով․ «Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, ապա դա միայն թղթի վրա չպետք է լինի»։

Աբրահամյանն  ընդգծեց, որ ընդհանուր առմամբ, դա բավական բարդ խնդիր է, և չի տեսնում իշխանությունների իրական հնարավորությունները և ցանկությունը՝ գնալ այդ ճանապարհով։

«Ընդհանուր առմամբ, Արցախի Պաշտպանության բանակը վերջին 30 տարում մարտունակության բարձրացման հիման վրա ոչ միայն պաշտպանական, այլև հակահարձակողական սցենարների կողմնորոշում է ունեցել՝ ելնելով իրադարձությունների զարգացումից։ Հայկական զինված ուժերի հիմքում մինչև 2018 թ. եղել է այն, որ նրանք պետք է պատրաստ լինեին տարբեր սցենարների տարածաշրջանում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում