Հայաստանի բնակչության նկատմամբ այս թշնամական քաղաքականությունը, դիկտատորական իշխանության սանձարձակություններն անպատիժ չեն մնալու. 2

Սատանայի հետ կապ ունեցողներին փնտրել գտնելն ԱԱԾ ուժերից վեր է, թող որոնի, գտնի Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին

 

Սկիզբը` այստեղ 

Փաստերը, որ ներկայիս իշխանություններն իրենց գործողություններով, իսկ որոշ դեպքերում հանցավոր անգործությամբ հնարավոր թերևս ամեն ինչ արել են Հայաստանի ոստիկանական բռնապետությունում կորոնավիրուսային համավարակի հետագա տարածման, հիվանդացության ու մահվան դեպքերի քանակի աճի համար, չեն սահմանափակվում սոսկ հոդվածի 1-ին մասում հրապարակվածով:

Հարկ է նկատի ունենալ, որ վերոնշյալի առումով իշխանությունների գործողությունների և անգործության բազմաթիվ դրսևորումները, որոնք մենք, մեր գործընկերների հետ միասին, արձանագրել և արձանագրում ենք Հայաստանում կորոնավիրուսային համավարակի սկզբնական շրջանից սկսած, արդեն իսկ հիմք են եզրակացնելու, որ նրանց գործողությունների և անգործության տվյալ դրսևորումները ոչ թե ինչ-որ պատահականության, սխալմունքի, չիմացության հետևանք են, այլ միտումնավոր ու հետևողականորեն իրականացվող և որոշակի նպատակներ հետապնդող քաղաքականության արտահայտություն: Չիտեմ` համապատասխան պաշտոնյաների համար մի նոր նյուրնբե՞րգ է լինելու, թե մի նոր նեմեսիս կամ առավել խիստ մի բան, բայց մեկնումեկը հաստատ լինելու է:

Հայաստանում COVID-19- ի համավարակի տարածման, հիվանդացության ու մահվան դեպքերի աճի պատճառ հանդիսացած կամ այդ աճը խթանած իշխանության հերթական գործողություններից մեկը «Հայաստանի Հանրապետւթյան անկախության 30-ամյակի» (չակերտավորել եմ, որովհետև եղածը ոչ թե հանրության պետությունն է, այլ ոստիկանական բռնապետություն, անկախություն էլ չկա, կեղծ է այդ անկախությունը) առիթով զանգվածային (Նիկոլի բնորոշմամբ` գունագեղ) միջոցառումների կազմակերպումը և անցկացումն էր` չնայած նախորդած բոլոր քննադատություններին, զգուշացումներին, և անտեսելով այդ միջոցառումներից հրաժարվելու հրապարակային կոչերը:

Այսօր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը և «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված մարմնի այլ պաշտոնյաներ մեծ-մեծ խոսում են, ներկայանում իբրև վարակի տարածման, կորոնավիրուսային հիվանդության ու մահվան դեպքերի աճի դեմ պայքարողներ, ստելով, կեղծելով, հանրությանը մոլորեցնելով, գովազդում են վտանգավոր պատվաստանյութերն ու պատվաստումները, դրանք համարում ծայրահեղ անհրաժեշտ, փորձում արդարացնել պատվաստումների պարտադրումը: Հիմա համոզվեք, որ նրանք իրականում գործում են ճիշտ հակառակ ուղղությամբ` համավարակի առավել տարածման և իրավիճակի ահագնացման:

Դրսևորելով հանցավոր անգործություն, չկատարելով իր սրբազան պարտականությունը, հիշյալ նախարարությունը կամ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ավանեսյանը կառավարությանն ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլին սեպտեմբերի 21-ից առաջ չի զգուշացրել, որ վերոնշյալ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, որոնց ընթացքում նախապես պարզ էր, որ հակահամաճարակային կանոնները` սոցիալական հեռավորություն և այլն, չեն պահպանվելու, կարող է նպաստել վարակի առավել տարածմանը, հիվանդացության ու մահվան դեպքերի թվաքանակի աճին:

Հենց այդպես էլ եղավ, հենց սեպտեմբերի 21-ից հետո դեպքերի քանակը սկսեց կտրուկ աճել, ու ոչ միայն պատվաստումների պարտադրման, այլ նաև սրա համար Ավանեսյանը ու նրան ՀՀ առողջապահության նախարարի աթոռին բազմեցրած Նիկոլը պատասխան են տալու ամենախիստ կերպով:

Շատ դիպուկ համեմատություն է կատարել «ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանը: Անդրադառնալով դեմ պատվաստումների հարցում կառավարության շտապողականությանը և հավաստելով, որ այս աստիճանի շտապողականությունը տարակուսանք է առաջացնում, տիկին  Սարգսյանն ասել է .

«Այն ավելի շուտ հիշեցնում է 2015թ. հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու թուրքիայի շտապողականությունը, քան կորոնավիրուսի դեմ իրական պայքար: Այստեղ չկա ազգաբնակչության առողջության մասին հոգածության որևէ տարր: Եթե լիներ նման միտում, ապա առաջին հերթին ոչ թե տարաբնույթ  ճնշումների ազդեցության տակ ամեն ինչ կարվեր, որ առավելագույնի հասցվի պատվաստումը, այլ ի սկզբանե միջոցներ կձեռնարկվեին կորոնավիրուսի դեմ պատշաճ պայքար իրականացնելու համար։ Կհիշենք վարչապետի պինցետի ու թթի օղու պատմությունը…»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան