Հայաստանի բնակչության նկատմամբ այս թշնամական քաղաքականությունը, դիկտատորական իշխանության սանձարձակություններն անպատիժ չեն մնալու

Սատանայի հետ կապ ունեցողներին փնտրել գտնելն ԱԱԾ ուժերից վեր է, թող որոնի, գտնի Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին

 

Խոսքը վերաբերվում է նաև Նիկոլի իշխանության կողմից COVID-19- ի դեմ պատվաստումները պարտադրելուն, մարդկանց ահաբեկելուն, թե կտուգանենք, աշխատավայր մտնելու իրավունք չեք ունենա, աշխատանքից կազատվեք, դրան զուգահեռ «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված մարմնի կողմից կեղծ տեղեկություններ տարածելուն, մարդկանց մոլորեցնելուն, հանցավոր անգործությամբ համավարակի հետագա տարածումը չկանխարգելելուն, և ոչ միայն…

Եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն տեղեկությունը, որ COVID-19-ով ջերմություն ունեցող հիվանդը շրջապատում գտնվողներին վարակելու առումով էլ ավելի վտանգավոր է, ապա անժխտելի է, որ COVID-19-ով հիվանդների գոնե մի մասին (ջերմություն ունեցողներին) հայտնաբերելու միջոցը, ընդ որում, թեստավորումից ավելի արդյունավետ միջոցը (եթե նկատի ունենանք, որ թեստերը երբեմն կամ հաճախ սխալ պատասխաններ են տալիս), մարդկանց ջերմաչափումն է` հասարակական տրանսպորտ բարձրանալիս, սուպերմարկետներ, շուկաներ, տոնավաճառներ, մետրոպոլիտեն, հասարակական սննդի օբյեկտներ, ժամանցի վայրեր, ուսումնական հաստատություններ և այլուր մտնելիս:

Հանրապետության երկու ամենախոշոր քաղաքներում` Երևանում ու Գյումրիում վերջերս կատարած մեր ուսումնասիրությունները վկայեցին, որ որևէ տեղ ջերմաչափում չի իրականացվում, զանգվածաբար անտեսվում է տվյալ անհրաժեշտությունը: Բնականաբար, հարց է առաջանում` բա Նիկոլի թշնամական իշխանությունն ինչո՞ւ չի տուգանում համապատասխան վայրերում մարդկանց ջերմաչափում չիրականացնելու համար:

Եվս մեկ փաստ. հասկանալի է, որ հասարակական տրանսպորտում հնարավոր չէ սոցիալական հեռավորություն պահպանել, բայց վարակի հետագա տարածումը հնարավորինս կանխարգելելու, սահմանափակելու համար կարևոր է հետևել սոցիալական հեռավորության պահպանմանը սուպերմարկետներում և այն բոլոր փակ տարածքներում, որտեղ դա հնարավոր է: Բայց որևէ հետևող չկա, անտեր, ինչպես ասում են, «բարդակ» վիճակ է, ոչ տուգանք կա, ոչ տուգանող ու տուգանվող:

Մարդկանց ստիպում են պատվաստվել վտանգավոր ու բավարար արդյունավետություն չունեցող պատվաստանյութերով կամ թեստավորվել, հակառակ պարագայում տուգանելու սպառնալիքով վախ ու խուճապ են ստեղծել աշխատող մարդկանց շրջանում, ու բնավ հաշվի չեն առնում, որ պոլիկլինիկաներում, ախտորոշիչ լաբորատորիաներում թեստավորման համար ամեն օր հսկայական հերթեր են, կուտակումների պատճառով խախտվում է սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, մինչդեռ իրենց հերթին սպասող մեծաթիվ քաղաքացիների շարքերում (ընդգծենք, որ նույնիսկ միայն Երևանում խոսքն օրական հազարավոր մարդկանց մասին է), ամենայն հավանականությամբ, կան, չեն կարող չլինել կորոնավիրուսով վարակակիրներ, որոնք վարակում են իրենց մոտ կանգնածներին:

Վերոնշյալ վտանգն, այլ վայրերի (հասարակական տրանսպորտ, սուպերմարկետներ և այլն) համեմատ, պոլիկլինիկաներում և լաբորատորիաներում ավելի մեծ է, քանի որ այնտեղ թեստավորման համար գնում են ոչ միայն աշխատավայր հավաստագիր ներկայացնելու հարկադրանքի ներքո գտնվող քաղաքացիները, այլև աշխատող ու չաշխատող այն անձինք, որոնք ունենալով կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանիշներ (չոր հազ, համի, հոտի կորուստ, ջերմություն և այլն), ցանկանում են անվճար կամ վճարովի թեստավորմամբ պարզել, թե իրենք արդյոք կորոնավիրուսային հիվանդությա՞մբ են հիվանդ, թե…

Բնականաբար, հիշյալ անձանց շարքերում COVID-19-ով հիվանդների քանակն ավելի մեծ է, քան որևէ ախտանշան չունեցող ու զուտ հավաստագիր ստանալու համար պոլիկլինիկա կամ ախտորոշիչ լաբորատորիա մտած անձանց շրջանում, հետևաբար պոլիկլինիկաները, թեստավորման լաբորատորիաները փաստացի դառնում են կորոնավիրուսի տարածման ամենավտանգավոր օջախները: Նաև սրանով պետք է բացատրել Հայաստանի ոստիկանական բռնապետությունում COVID-19-ով հիվանդների ու մահվան դեպքերի ներկայիս թվաքանակները:

Քանի որ ԱՆ կոչվածում կամ Նիկոլի կառավարությունում հիմարներ չեն աշխատում, եթե այդպիսիք կան, բոլորը հիմարներ չեն, ապա վերոնշյալ իրողությունները հաշվի չառնելով, մարդկանց տուգանքի սպառնալիքով զանգվածաբար թեստավորման մղելը, կարծում եմ, հուշում է իշխանության համապատասխան պաշտոնյաների չարամիտ դիտավորության, ՀՀ բնակչության նկատմամբ նրանց թշնամության մասին, որպեսզի համավարակի դեմ պայքարի քողի տակ իրականացվող քայլերով, իսկ որոշ դեպքերում անգործությամբ COVID-19-ով հիվանդների, ինչպես նաև մահվան դեպքերի քանակն ավելանա, մարդիկ առաջիկայում դրանից վախեցած, սարսափահար, խուճապահար, վտանգի վերաբերյալ բոլոր զգուշացումներն անտեսելով, իրենք վազեն պատվաստման:

Բնականաբար, հարց կառաջանա, թե իշխանությունից ոմանք մարդկանց պատվաստվել հարկադրելուց զատ, նաև վերոնշյալ և այլ խորամանկ քայլերով զանգվածային պատվաստման մղելու ի՞նչ շահագրգռություն ունեն: Այդ հարցը պետք է հենց իրենց տալ` նախապես զգուշացնելով, որ չհամարձակվեն ստել, թե դրանով համավարակի դեմ են պայքարում (արդեն փաստեցինք, որ ճիշտ հակառակ ուղղությամբ են գործում): Այսօր, իհարկե, անկեղծորեն չեն պատասխանի այդ հարցին, բայց վաղը նախաքննական մարմիններում ու դատարաններում ստիպված են լինելու պատասխանել:

Ահա բազմաթիվ փաստերից ընդամենը երեքը, որոնք վկայում են, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը, ԱՆ կոչվածը և, ընդհանրապես, Նիկոլի իշխանությունն ինչպես համավարակի սկզբնական շրջանում, այնպես էլ հիմա ձևացնելով հանդերձ, թե պայքարում են վարակի տարածման դեմ, այդ ուղղությամբ ձեռնարկում կանարգելիչ միջոցառումներ, իրականում հանցավոր անգործություն դրսևորելով, ինչպես նաև որոշակի գործողություններով` հրամաններ արձակելով, որոշումներ, օրենքներ ընդունելով,  նպաստում են համավարակի տարածմանը և երկրում ճգնաժամային իրավիճակի առաջացմանը (կորոնավիրուսային հիվանդությամբ նույնիսկ ծանր հիվանդների համար հիվանդանոցներում արդեն մահճակալներ չկան և այլն):

Նկատի ունենալու պարագայում, թե երեկ և այսօր ինչ է կատարվել ու կատարվում աշխարհում, կարծում ենք, ընթերցողներից շատերին հասկանալի կլինի, որ Հայաստանում նույնպես ոմանք փորձում են իրականություն դարձնել նոր կորոնավիրուսն ու դրա մուտացիաները ստեղծած (ստեղծող) երկոտանի հրեշների, ավելի ճիշտ, նրանց ետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի հակամարդկային և հակաաստվածային ծրագրերը, այն է` ոչ միայն վիրուսի, համավարակի հետագա տարածման, այլև որոշ պատվաստանյութերի միջոցով հասնել մարդկության քանակի կրճատմանը և ոչ միայն…

Եթե հիշում եք, ԱԱԾ կոչվածը հանձնարարություն ուներ փնտրել, գտնել Սատանայի հետ կապ ունեցողներին: Մինչև հիմա չի գտել ու չի էլ գտնի, դա իր ուժերից հաստատ վեր է: Վերոնշյալ մարմնին խորհուրդ կտանք փոխարենը որոնել ու գտնել Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան