Էլիդա Քոչարյանը արծաթե մեդալ նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր անցկացվում են եզրափակիչ մարտերը։

Առաջինը ռինգ մտան աղջիկները: 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էլիդա Քոչարյանը 0:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Նադեժդա Գոլուբևային և ստիպված բավարարվեց արծաթե մեդալով:

Հիշեցնենք, որ տղաների մրցաշարում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը եզրափակիչում հաղթեց ռուսաստանցի Ռուսլան Պիրովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: