Ռուսաստանցի ամերիկամետ փորձագետը անկեղծանում է…

Երբ տողերիս հեղինակը գրում էր, որ Ռուսաստանի ղեկավարությունն անցած տարվա պատերազմի վերաբերյալ իր «ազնիվ» դիրքորոշմամբ Կովկասում սկիզբ է դրել սեփական անվտանգային իրավիճակի վատթարացմանը, շատերը քննադատաբար էին վերաբերվում։ Բայց մեկ տարի անց անգամ Ռուսաստանի փորձագետներն են սկսում խոսել այդ մասին՝ չընդունելով Կրեմլի «համակողմանի եղբայրության» կուրսը Թուրքիայի և կովկասի թաթարների հետ:

Այսպիսով, մեկ տարի անց Ռուսաստանի շատ փորձագետներ, նույնիսկ արևմտամետ, «տեսան», որ անցած տարվա պատերազմը, նախ՝ մեծացրել է Արցախում հայերի ցեղասպանության սպառնալիքն ու ռիսկը (փորձագետ Լեպեխին), երկրորդ՝ մեծապես թուլացրել է Ռուսաստանի դիրքերը Կովկասում: Կարծում ենք՝ հատկապես կարևոր է այն փաստը, որ այդ մասին սկսել են խոսել նույնիսկ արևմտամետ, լիբերալ քաղաքական գործիչներն ու փորձագետները, որոնց պայմանականորեն կարելի է անվանել «դեմոկրատներ»: Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը «Ռադիո Ազատություն» վերլուծական հաղորդմանը տված հարցազրույցում վճռականորեն հայտարարել է.  2020 թվականի աշնան պատերազմը արձանագրել է Կովկասում Մոսկվայի ընդհանուր դիրքերի լուրջ թուլացում: Միևնույն ժամանակ, ռուս փորձագետը կարծում է, որ Թուրքիան Բաքվում իր «քանակական» ներկայությունն ու ազդեցությունը դարձրել է «որակական», և անցած տարվա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ բերելով՝ Ռուսաստանը միայն «որպես տարածաշրջանում հակամարտության միջնորդի՝ սահմանափակել է իրեն պատճառված վնասը»: «Մոսկվան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման հիմնական արտաքին գործոնը, բայց ոչ գերիշխող»,- նշել է Տրենինը: Ըստ նրա խոսքերի՝ վերջին զարգացումների լույսի ներքո Անդրկովկասը գնալով «քայքայվում» է որպես Մոսկվայի ազդեցության գոտի՝ նրա համար դառնալով ավելի շուտ Մերձավոր Արևելքի ենթաշրջան:

Որպեսզի պարզ դառնա, թե իր էությամբ հակառուսական և հակահայկական փորձագետը որքանով է դա ընդունում, մենք պետք է նշենք, որ Տրենինը Ռուսաստանի այն քաղաքացիներից է, որը (և նույնիսկ փորձագիտական ​​մակարդակով…) «քարոզում է», որ «Ռուսաստանը Անդրկովկասում կենսական շահեր չունի»: Բայց իր վնասակար տեսակետը մեղմելու համար Տրենինը սկսում է խոնարհվել Հայաստանի առջև. «Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ: Ես համարում եմ՝ Ռուսաստանի պարտքն է, Ռուսաստանի պատիվն է` կատարել իր պարտավորությունները: Ի դեպ, Ղարաբաղի նկատմամբ այս պարտավորությունները չեն տարածվում: Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Դա մեծ երկիր է, հարևան երկիր է, և Ռուսաստանը, բնականաբար, կձգտի ապահովել, որ այդ հարաբերությունները մնան խաղաղ: Կա Վրաստանը` իր արևմտամետ ուղղվածությամբ: Սակայն սերտորեն փոխկապակցված հարաբերությունների այս թնջուկը Մոսկվան, ըստ իս, ոչ այնքան կփորձի բացել, որքան ակտիվորեն օգտագործել՝ իր շահերից ելնելով»: Եվ ահա վերջնական ապացույցը, թե որն է եղել գործողությունների ուղեցույցը. Տրենինը հրապարակավ անվանել է Ռուսաստանի հիմնական շահը ներկա փուլում և տեսանելի ապագայում. «Չհայտնվել ռազմական հակամարտության մեջ այնպիսի խոշոր տարածաշրջանային տերության հետ, ինչպիսին Թուրքիան է»: «Հակամարտության մեջ չհայտնվել նաև հարևան Ադրբեջանի հետ, բախտի քմահաճույքին չթողնել իր պատմական դաշնակից Հայաստանին, բայց միևնույն ժամանակ գիտակցելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հասնելու իր հնարավորությունները չափազանց սահմանափակ են»,- եզրափակել է իր խոստովանությունները Տրենինը:

Այժմ պարզ է, թե ռուսաստանյան ինչ շրջանակներ են 2020 թվականի աշնանը հայերի բնաջնջման շահառուների թվում․ Քարնեգիի կենտրոնները, դմիտրիտրենինները և այլն։ Սա Ռուսաստանը չէ, սրանք այսպես կոչված օտարերկրյա գործակալներ են Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ թե ում համար են նրանք «աշխատում»՝ գիտեն ամբողջ աշխարհում. ԱՄՆ-ի և սիոնիզմի:

Հուսով ենք, որ այժմ Հայաստանում և Արցախում հասկանում են, թե ինչու է «կարմիր գիծ» քաշվել գրեթե բոլորի կողմից, որոնք ինչ-որ կերպ ներգրավված են արցախյան հիմնախնդրում:

Սերգեյ Շաքարյանց