Արժե՞ հույս փայփայել ընդդիմության հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդման հյուրն է քաղակտիվիստ Տաթև Արցախը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք բողոքի ակցիաների մասին, որոնք օջախային բնույթ են կրում և այդպես էլ չեն վերաճում համազգային շարժման։ Որքանո՞վ են դրանք արդյունավետ, հեռանկարային։

Արժե՞ հույս փայփայել ընդդիմության հետ, որը տևական ժամանակ հայտարարել է, թե վերսկսում է փողոցային պայքարը։ Տաթև Արցախը հավատում է ընդդիմության ներուժին, պարզապես, ըստ նրա, պետք է փոխել փողոցային պայքարի ռազմավարությունը և գնալ կտրուկ քայլերի։

Ո՞վ է Հայաստանում օրակարգ թելադրում, արդյո՞ք մենք դեռ ինքնիշխան պետություն ենք։ Անդրադարձանք նաև այս հարցերին։

Խոսեցինք տուն և ունեցվածք կորցրած արցախցիների կարգավիճակից, որոնք այսօր ապրուստի միջոցից են անգամ զրկված և պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության շենքի դիմաց։

Արդյո՞ք պարտադիր պատվաստումների դեմ բողոքի ակցիաներն ու նախաձեռնությունները նպատակային են, իշխանությունը ավելի ու ավելի է ուժեղացնում իր պատվաստումային պարտադրանքները՝ ի հակառակ բողոքների ու իրավական քայլերի։ Տաթև Արցախը ևս արձանագրեց, որ այդ հարցում իշխանությունը կարողանում է ճնշումներ գործադրել հանրության վրա, սակայն չի բացառվում, որ հենց հակապատվաստումային բողոքի ալիքն էլ այս իշխանությունների դեմ պայքարի նոր ալիքի սկիզբ դառնա։

Մանրամասները՝ տեսանյութում