Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մեկ օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 14-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի  Շենգավիթ վարչական շրջանի` Կողբի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Արագածի, Ղարիբջանյան  փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: