Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պատվաստումների համար․Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պատվաստումների համար։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար: ԱՀԿ-ը խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրելն օգտակար է ինչպես կրծքով կերակրող կանանց, այնպես էլ նրանց նորածինների համար․ (հղում):

Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են և հատկապես կարևորվում են COVID-19-ի համավարակի կանխարգելման համար՝ Դելտա տարբերակի տարածման համատեքստում․ (հղում) ։