Բաքուն քաղաքացու է ձերբակալել՝ իբր Հայաստանի համար լրտեսության մեղադրանքով

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող քաղաքացու է ձերբակալել։

Ադրբեջանական ծառայության պնդմամբ՝ 51-ամյա Այդին Զաքի օղլու Զաքիևը «լրտեսել է» ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, պետական ​​անվտանգության և պաշտպանական կարողությունների:

Բաքվից հայտնել են, թե ադրբեջանցին իբրև օգնել է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին «թշնամական գործողություններ» իրականացնելիս, տեղեկատվություն է փոխանցել ադբեջանական զինված ուժերի մասին: