Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է hրամանագիր Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմից։

Նշենք, որ վերջերս Միքայել Արզումանյանն ազատվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: