Կորոնավիրուսի հետևանքով նախօրեին մահացել է 20 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 934 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262631 դեպքի: Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1724070 վերջին մեկ օրում` 11385 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13512 բուժառու. մեկ օրում ավելացել է 184-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 242569 անձ` վերջին մեկ օրում 728 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5339 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուն վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1211 է: