Ադրբեջանն ու Բելառուսը Բաքվում քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են հրթիռահրետանային զորքերի ռազմական համագործակցության հարցեր, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հրթիռահրետանային զորքերի զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել Բաքվում բելառուսական պատվիրակության հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս ոլորտում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, դրա ընդլայնման և փորձի փոխանակման վերաբերյալ:

Ադրբեջան այցի շրջանակներում Բելառուսի պատվիրակությունը կայցելի հրթիռահրետանային զորքերի զորամասեր: