Ալիևը խոսում է Երևան վերադառնալու մասին

Արցախյան վերջին պատերազմի տարելիցին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի բռնապետը հայտարարել է. «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»…

Ադրբեջանի բռնապետը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի 75 տոկոսը գրավելուց հետո նրանք չեն բավարարվի միայն Սյունիքի, Գեղարքունիքի տարածքների գրավելով, հայ-ադրբեջանական սահմանազատումն իրենց ծրագրով իրականացնելով, այլև ցանկանում են վերացնել Հայաստանը…

Իսկ մինչ Ալիևը բացահայտ սպառնում է «խաղաղ» մեթոդներով գրավել Երևանը, Հայաստանի կապիտուլյանտ իշխպանությունները Նիկոլ Անհողի գլխավորությամբ ադրբեջանցիներին բավարարելու նպատակով Արցախ չեն մեկնում, գերիներին վերաբերող ՀՀ ՄԻՊ-ի զեկույցը համարում են հնարված, Արցախը դիտավորյալ անվանում են «Ղարաբաղ», Հայաստանի պատմական տեղանունները թուրքական անվանումներով են կոչում և այլ թրքամետ քայլեր են կատարում…

Բայց Նիկոլ Անհողն ու իր թայֆան մի բան հաշվի չեն առել՝ թուրքը «լավ» հարաբերություններ կարող է հաստատել իրեն ծառայող, նվաստացված և նսեմացված հայի հետ… Թուրքի համար արժանապատիվ հայը վտանգավոր է…

Հ.Գ. Նիկոլականներ, ժեխ ու փթիր, պատրաստվեք Երևանում դիմավորելու Իլհամի ասած թուրքերին ու սպասարկելու նրանց… Դա է Նիկոլի խոստացված «ապագա»-ն…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից