Նիդերլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար նարնջագույն գոտում

Նիդերլանդների կառավարության սեպտեմբերի 16-ին նոր որոշմամբ՝ ԱԳՆ ճամփորդության խորհուրդներ բաժնում Հայաստանը դեղին գոտու երկրների ցանկից տեղափոխվել է նարնջագույն՝ ռիսկային գոտի՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

Հայաստանից Նիդերլանդներ թույլատրվում են միայն խիստ անհրաժեշտ ճանապարհորդությունները։ Միաժամանակ, պատվաստված անձանց (եվրոպական բժշկական գործակալության կողմից ընդունված պատվաստանյութերով) թույլատրվում է ճանապարհորդել՝ անկախ ճանապարհորդության պատճառից։