Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «վերջը կգա» երեք տարի հետո

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի «վերջը կգա» առաջիկա երեք տարում: Այս մասին նա հայտարարել է Newsmax հեռուստաալիքի եթերում: Այս խոսքերից հետո հաղորդավարն անմիջապես ավարտել է հարցազրույցը: Թրամփը նաև ընդգծել է, որ Ջո Բայդենի իշխանության գալով՝ Ամերիկան ​​«անդունդ է գլորվում այնպես, ինչպես երբեք»:

«2022 և 2024 թվականների ընտրություններին մեր երկրից բան չի մնա»,-ասել է նախկին նախագահը:

Դոնալդ Թրամփն արդեն որոշել է՝ կմասնակցի՞ 2024 թվականի նախագահական ընտրություններին, թե ոչ: Սակայն նա իր որոշումը չի բացահայտել: