ՀՐԱՏԱՊ. Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Հրազդանի բաժին

Ի աջակցություն տավուշցիների՝ քաղաքացիները  փակել են Երևան-Սևան մայրուղու  Հրազդանի հատվածը: Քաղաքացիների և ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների միջև վիճաբանություն է սկսվել:

Քաղաքացիներին էին միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Հրազդանի բաժին։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։