ԱՄՆ փոխդեսպանն այցելել է Տաթևի վանական համալիր․ լուսանկարներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«Փոխդեսպան Չիփ Լեյթինենը և նրան ուղեկցող անձնակազմը Հայաստան են ժամանել վերջերս և, իհարկե, նրանք չէին կարող չհիանալ Սյունիքի մարզի անկրկնելի բնաշխարհով ու չէին կարող բաց թողնել Տաթևի վեհանիստ վանական համալիր այցելելու հնարավորությունը։

Մեղրիում նրանք նաև այցելեցին Սբ․ Հովհաննես (Սբ․ Սարգիս) եկեղեցի՝ վայելելու հայկական միջնադարյան մշակույթի այս եզակի գոհարն իր ողջ պերճանքով ու գեղեցկությամբ։ Ի դեպ, ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրով մի քանի տարի առաջ այստեղ իրականացվել են պահպանության ու վերականգնման զգալի աշխատանքներ և վերականգնվել են 17-րդ դարի որմնանկարներ»։