Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․

«Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը»։