«Լուսավոր Հայաստան»-ը չի մասնակցի Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։

Այս մասին տեղեկացրել է կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։

Այս որոշմանը հանգելու քաղաքական դրդապատճառների և հետագա անելիքների մասին ավելի մանրամասն հանդես կգանք առաջիկայում»,- տեղեկացրել է նա։