ՓՊ նախագահի ընտրություններն ավարտվեցին. մասնակցել է փաստաբանների մոտ 46.9 տոկոսը

Ավարտվեց ՓՊ նախագահի ընտրությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՓՊ նախագահի թեկնածու Գևորգ Գյոզալյանը:

«Ավարտվեց ՓՊ նախագահի ընտրությունները: Ընտրություններին մասնակցել են 2352 փաստաբաններից միայն 1105-ը, այսինքն քվեարկող փաստաբանների մոտ 46.9 տոկոսը»,- գրել է նա:

Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:
Հիշեցնենք, որ գործող նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013-ի սեպտեմբերի 14-ին, 2017 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում։