Ավստրալիայում դատարանը վճռել է, որ ԶԼՄ-ները պատասխանատու են սոցցանցերում իրենց ընթերցողների մեկնաբանությունների համար

Ավստրալիայում դատարանը վճռել է, որ ԶԼՄ-ները պատասխանատու են սոցցանցերում իրենց ընթերցողների մեկնաբանությունների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դատարանի վճռում նշվում է, որ սոցցանցերում էջեր բացելով՝ մեդիաընկերությունները մասնակցում են տեղեկությունների տարածմանը, այդ թվում երրորդ անձանց կողմից տարածվող տեղեկությունների տարածմանը, և այդ պատճառով պատասխանատու են բոլոր մեկնաբանությունների համար։

Պատճառը դարձել է հեռուստատեսային սյուժեն, որը նկարահանվել է 2016 թվականին և նվիրված է Ավստրալիայի հյուսիսում բանտարկյալների պահման պայմաններին։ Դա այլ ԶԼՄ-ներում նյութերի տարածման հիմք է դարձել, որոնք հրապարակվել են նաև սոցցանցերի էջում։ Մեկնաբանությունների մի մասը բացասական բնույթ է կրել և չի համապատասխանել իրականությանը։