Կոստանդնուպոլիսը գրավվեց ոչ թե 1453 թվականին, այլ 1955-ին․ պատմության այս օրը

1955թ. այս օրերին՝ սեպտեմբերի 6-7-ին, Թուրքիայի Հանրապետության կենտրոնական Ստամբուլ և Իզմիր քաղաքներում պետության կողմից կազմակերպված և հրահրված թուրք ամբոխները հարձակվեցին ազգային փոքրամասնության կարգավիճակի հասած տեղաբնիկ հայ ու հույն բնակչության և նրանց սեփականությունների (տներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խանութներ) վրա: Սպանություններից, բռնաբարություններից, հրդեհներից ու ավերից սարսափած շատ հույներ ու հայեր որոշեցին բռնել գաղթի ճանապարհը:

Ինչպես ասում են իրենք՝ հույները. «Կոստանդնուպոլիսը գրավվեց ոչ թե 1453 թվականին, այլ 1955-ին»:

«Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմ» անունը ստացած ցեղասպանական այս ակտը ևս մեկ անգամ առիթ է հասկանալու, թե ինչպիսի ապագա է սպասվում մեզ անզեն «խաղաղության պատրաստվելիս»։

Նկարում թուրքական ամբոխը հարձակվում է հայկական/հունական գույքի վրա։

 

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից։