PKK զինյալները հրթիռակոծել են Սիրիայում թուրքական ռազմաբազան

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հրթիռակոծել են Սիրիայի հյուսիսում տեղակայված թուրքական ռազմաբազան (Այս բազան գտնվում է Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացված«Եփրատի վահան» ռազմական գործողության գոտում՝ Ալ-Բաբ քաղաքի մոտ)։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։

Հաղորդման համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով սպանվել է թուրքական բանակի մեկ զինծառայող, 4 զինծառայող էլ վիրավորվել է: