Հայտնի է՝ ում հետ և ուր է մեկնել Պուտինը հանգստանալու

Բլագովեշչենսկ այցելելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ, մի քանի օրով արձակուրդ է մեկնել սիբիրյան տայգա: Ինչպես գրում է lenta.ru-ն, այս մասին պատմել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Երկրի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ նախագահի արձակուրդը կտևի չորս օր, իսկ հինգշաբթի Պուտինին սպասվում է «բավականին հագեցած աշխատանքային օր»:

«Նախագահի հանգստի վայրը չեմ նշի, դա Սիբիրն է: Հանգիստը սովորականի պես է՝ տայգա, սարեր, զբոսանքներ, մաքուր օդ», – ասել է Պեսկովը: