«Թալիբանը» ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում

«Թալիբանը» ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում՝ ներառյալ էկոնոմիկան, էներգետիկան եւ ցամաքային ռեսուրսների վերամշակումը: Այդ մասին Türkiye կառավարամետ թերթին տված հարցազրույցում հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Սուխայլ Շախինը:

«Ի տարբերություն հայտնի փաստերին՝ մենք սերտ հարաբերություններ ենք պահպանում Թուրքիայի հետ»,-ասել է Շախինը: «Թուրքիան մեզ համար շատ կարևոր դերակատար է: Դա միաժամանակ հարգանքի արժանի եւ հզոր երկիր է, որը պետք է զբաղեցնի հատուկ տեղ իսլամական աշխարհում»,-ասել է նա՝ հավելելով, որ Աֆղանստանի կապերը Թուրքիայի հետ չեն կարող համեմատվել որեւէ այլ կապերի հետ:

«Որպես Աֆղանստանի Իսլամական Էմիրատ՝ մենք Թուրքիայի հետ բարեկամության, աջակցության եւ համագործակցության կարիքն ունենք ավելին, քան ցանկացած այլ երկիր: Աֆղանստանն ունի հարուստ ցամաքային ռեսուրսներ, սակայն մենք ուժ չունենք դրանք մշակելու համար: Կառավարիչների օկուպացիայի եւ թալանի պատճառով մեր ենթակառուցվածքը քայքայվել է: Մենք ցանկանում ենք համագործակցել Թուրքիայի հետ առողջապահության, կրթության, էկոնոմիկայի, շինարարության, էներգետիկայի եւ ցամաքային ռեսուրսները վերամշակելու ոլորտներում: Երբ ներքին բալանսը ձեւավորվի, մենք ակնկալում ենք, որ մեր թուրք բարեկամները ակտիվ դեր կխաղան այդ խնդիրների լուծման գործում»,-նշել է նա: