ՀՀ ԳՇ պետ․ Ադրբեջանի հետ սահմանին վիճակը կայուն է, ՀՀ Զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշումը կկայացվի դիվանագիտական աշխատանքի արդյունքների հիման վրա․ Sputnik Արմենիա

Հայաստանի Զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշումը կկայացվի դիվանագիտական աշխատանքի արդյունքների հիման վրա: Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում,  այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է նրանց` մեր տարածքը լքելուն, ապա բազմիցս հայտարարվել է, որ ջանքեր են գործադրվում, մասնավորապես, դիվանագիտական դաշտում։ Այդ աշխատանքի հիման վրա որոշում կկայացվի զինված ուժերի մասով։ Աշխատանքներն ընթանում են, մենք հույս ունենք, որ հարցը կլուծվի», – ասել է Դավթյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։