Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ձևաչափի առաջին հանդիպմանը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ձևաչափի առաջին հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անվանել է որոշ երկրների մասնակցությունն այդ ֆոումին՝ որպես ղրիմյան թեմայով Արևմուտքի կոլեկտիվ քաղաքականացված մոտեցման ապացույց:

«Ղրիմի հարթակի» հիմնադրման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ ձևաչափում Կիևի նպատակն է «միջազգային ջանքերի համակարգումը, որոնք ուղղված են Ղրիմն Ուկրաինայի կազմում վերադարձնելուն»: Հարթակի աշխատանքը պետք է սկսվի այսպես կոչված երդմնակալության գագաթնաժողովից օգոստոսի 23-ին: