Աֆղանստանի նախկին փոխնախագահի զորքերը թալիբների դեմ մարտեր են մղում Փանջշերում
Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհին հավատարիմ զորքերը «Թալիբան» շարժման զինված կազմավորումների դեմ մարտեր են մղում Քաբուլից հյուսիս՝ Փանջշերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին այդ մասին Բեյրութից հաղորդել Է իրանամետ Al-Alam հեուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Սալեհին հավահտարիմ զինված ուժերը գրավել են Փարվանի նահանգի Չարինքարի շրջանը՝ այնտեղից դուրս մղելով թալիբներին: Չարինքարով եւ Սալանգի թունելով Է անցնում Քաբուլը Մազարի Շարիֆի՝ Բալխի հյուսիս – արեւմտյան նահանգի վարչական կենտրոնի հետ միացնող ռազմավարական խճուղին:
Մինչդեռ աֆղանական ռազմական աղբյուրը հեռուստաալիքին հայտնել Է, որ Ազգային իսլամական շարժման առաջնորդ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումն այժմ Փանջշերի կիրճ Է ուղարկել 10 հազար զինվոր:
Օգոստոսի 17-ին Աշրաֆ Ղանիի նախագահության օրոք Աֆղանստանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող Ամրուլա Սալեհը հայտարարել Է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում Է երկրի ղեկավարի պաշտոնակատար: Քաղաքական գործիչն աֆաններին կոչ Է արել «միանալու» «Թալիբան» արմատական շարժման «դիմադրությանն»՝ ընդգծելով, որ «ոչ մի կարգի հանգամանքերում չի հպատակվի» զինյալներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: