Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության 2021-26 թթ․-ի գործունեության ծրագրի» նախագիծը

Գործադիրը հաստատեց Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը։ Այն բաղկացած է 6 բաժնից.

Անվտանգություն և արտաքին քաղաքականություն

Տնտեսություն

Ենթակառուցվածքների զարգացում

Մարդկային կապիտալի զարգացում

Իրավունք և արդարադատություն

Ինստիտուցիոնալ զարգացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագիրը կներկայացնի Ազգային ժողով։

Խորհրդարանի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո գործադիրը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը: