Աֆղանստանի Փանջշեր նահանգը դարձել է հակաթալիբական նաև զինված պայքարի հիմնական կենտրոն․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սոցիալական ցանցերի աֆղանական տիրույթում տարածվել է «Հյուսիսային դաշինքի» հռչակավոր հրամանատար Ահմադշահ Մասուդի որդու վերաբերյալ տեսանյութ, որտեղ նա խոսում է այն մասին, որ գտնվում է Աֆղանստանի Փանջշեր նահանգում։

Պարսկալեզու լեռնցիներով բնակեցված այս տարածքը թալիբները չեն կարողացել նվաճել ոչ 1990-ականներին, ոչ էլ այժմ։

Փանջշերից սերող Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն էլ հայտարարել է, որ նախագահի փախուստից հետո ինքն է ստանձնել նախագահական պաշտոնը։

Այժմ Փանջշերը դարձել է հակաթալիբական նաև զինված պայքարի հիմնական կենտրոնը»։