Կորոնավիրուսն այսօր

Հայաստանում օգոստոսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն առողջացման, 4695-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 434 732 թեստավորում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, օգոսոտոսի 14-ին կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 216, մահվան 10 նոր դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1135 է: