«Թալիբանը» հրամայել է իր զինյալներին չգրոհել Քաբուլը (լուսանկարներ)

«Թալիբան» արմատական շարժումը իր մարտիկներին հրամայել է չգրոհել Քաբուլը ։ Այս մասին Twitter-ում հայտարարել Է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը ։

«Մենք հրամայել ենք մեր մարտիկներին մնալ Քաբուլի մուտքերի վրա եւ չ գրոհել քաղաքը», – ասել է նա: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ -ը։

Աֆղանական 1TV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն ՝ «Թալիբանի» ղեկավարությունն իր ջոկատներին կարգադրել է անմիջականորեն չմտնել Քաբուլի սահմաններ: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, թալիբները բանակցություններ են վարում երկրի կառավարության հետ շարժման ջոկատների քաղաք խաղաղ մուտքի շուրջ: