Չի կարող իշխանության կողմից ստեղծվել հանձնաժողով, որը կքննի հենց այդ իշխանության գործունեությունը (տեսանյութ)

Եթե իշխանությունն իր պատկերացումներով ձևավորի Արցախի հարցով հանձնաժողով, մենք դրա գործունեությունն ի սկզբանե ոչ արդյունավետ կգնահատենք։ Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը

«Չի կարող իշխանության կողմից ստեղծվել հանձնաժողով, որը կքննի հենց այդ իշխանության գործունեությունը։ Մենք ներկայացնելու ենք մեր պատկերացումները, մեր պայմաններն ու առաջարկությունները։ Գտնում ենք, որ այդ հանձնաժողովը պետք է լինի լիարժեք անկախ, ինքնուրույն, որ իրականացնի համակողմանի և ամբողջական ուսումնասիրություն։ Հակառակ պարագայում դա կլինի հերթական ձևական քայլը»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում