44-օրյա պատերազմից հետո մեր իշխանությունները կարծես թե ճնշման և պարտադրանքի ներքո են գտնվում (տեսանյութ)

Այսօրվա իշխանությունները որդեգրել են հետնահանջի քաղաքականությունը։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարած հաղթանակից հետո մեր իշխանությունները կարծես թե ճնշման և պարտադրանքի ներքո են գտնվում։ Իրենք գտնում են, որ ապաշրջափակումները օգուտ են լինելու Հայաստանին և՛ տնտեսական, և՛ այլ առումներով։ Մեր տեսակետը այլ է, նախևառաջ մենք պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակներ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Այն երկիրը, որը ինքը ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները, խոսել ինքնիշխանության մասին շատ դժվար է», – հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում