Ազգային ժողովը վերածել են գաղութի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք սահմանային լարված վիճակից և ադրբեջանական զորքի կողմից հայկական տարածքները օկուպացնելուց՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի այն արդարացմանը, թե ադրբեջանական զորքին հետ չեն շպրտում՝ վախենալով հնարավոր պատերազմի վտանգից։

Խոսեցինք նաև նոր ԱԺ աշխատանքից և ընդդիմության որակից, կկարողանա՞ արդյոք ընդդիմությունն արդյունավետ պայքար մղել իշխանությունների ապապետական ծրագրերի դեմ, եթե իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում և բոլոր որոշումների կայացման հարցում վճռորոշ ձայնն իրենցն է։ Արագած Ախոյանի կանխատեսմամբ՝ նման վիճակը երկար չի կարող տևել և շատ շուտով հնարավոր է այլ միջոցներով իշխանությունները հեռանան։

Մանրամասները՝ տեսանյութում