Կորոնավիրո՞ւս, թե պատվաստում, ո՞րն է ավելի սարսափելի (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

Նեյրովիրաբույժի հետ հաղորդման առաջին մասում զրուցել ենք COVID-19 (կորոնավիրուսի) տարածման նոր փուլի, պատվաստումների պարտադրանքի, պատվաստումների համար օրենսդրական կարգավորումների, դրանց բարդությունների և աշխարհի վերաբերմունքի մասին։

Մարինա Խաչատրյանը կոչ է անում քաղաքացիներին լինել ավելի աչալուրջ և չտրվել պարտադրանքներին, քանի որ ըստ ԱՀԿ-ի՝ ոչ ոք իրավասու չէ տարանջատում մտցնել պատվաստված և չպատվաստված անձանց միջև, հետևաբար պարտադրել պատվաստվել ճամփորդելիս կամ որևէ արտոնություն տրամադրել։

Հաղորդման ընթացքում անդրադարձանք նաև սահմանային լարվածությանը, այն կարևորագույն խնդրին, որ թուրքն այսօր առանց խոչընդոտի հատում է ՀՀ սուվերեն տարածքը և վերցնում այն, ինչ ցանկանում է։

Խոսելով Երասխում տիրող վիճակի մասին՝ տիկին Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով Երասխը պարզապես խայծ է Սյունիքից և Տավուշից տարածքներ վերցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում