Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում

2020 թ. Շուշիի հրետակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տեղեկացմամբ, համերգը նախատեսված է հուլիսի 27-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Ելույթ կունենա նաև արտասահմանում ապրող և գործունեություն ծավալող հանրահայտ հայ երաժիշտներ՝ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը և դաշնակահար Մարիաննա Շիրինյանը։

Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիան՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի»։