Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի ՀՐԱՏԱՊ միջնորդությունը, որով ոստիկանությունից պահանջվում է Մեղրի խոշորացված համայնքի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեմ երեկ գիշեր տեղի ունեցած ապօրինությունների՝ ոստիկանության տեսախցիկների ձայնագրությունները, անձեռնմխելիության հաղթահարված լինելու մասին ԿԸՀ որոշումը և ՍԴ դիմումի քննության համար մի շարք էական ապացույցներ»: