Ռուսաստանն՝ աշխարհում երկրորդ գերտերություն դառնալու ճանապարհին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Հուլիսի 7-ին Մոսկվայում կայացավ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի պաշտոնակատրի հանդիպումը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Նիկոլ Փաշինյանին շնորհավորելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ ասաց, որ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, իսկ Փաշինյանն, ըստ նրա, այն ունի: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Ի՞նչ նկատի ուներ ՌԴ նախագահը սուր և զգայուն հարցեր ասելով և արդյո՞ք Փաշինյանը ՀՀ այն ղեկավարն է, որն այս փուլում ձեռնտու է նաև Ռուսաստանին։

Հայկ Այվազյանը ներկայացրեց աշխարհաքաղաքական իրավիճակը, որում Ռուսաստանը առանցքային դեր է խաղում՝ ձգտելով վերականգնել երբեմնի ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը, ուստի այդ առումով ՌԴ-ն Հայաստանի հետ կապված կարևոր նկրտումներ ունի և ամեն ինչ պետք է անի մեր տարածքը Թուրքիայի կողմից գրավվելուց զերծ պահելու ուղղությամբ։ Եթե հաշվի առնենք մեր իշխանությունների երկդիմի արտաքին քաղաքականությունը, ապա Ռուսաստանի կտրուկ քայլերը Հայաստանում հասկանալի են դառնում։

Հայաստանը երկու ճանապարհ ունի՝ կամ Ռուսաստանի ազդեցության տակ անցնելու, կամ Թուրքիայի ագրեսիվ ազդեցության, և հայ ժողովորդն այս երկուսի միջև պետք է ընտրություն կատարի։

Մանրամասները՝ տեսանյութում