Իրականացվելու են ուղիղ չվերթներ Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան

Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 23-ից սկսած՝ շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթներ Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ Դեսպանությունը։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել aviadrom.travel կայքի միջոցով։