Ամերիկյան զորքերը լքել են Աֆղանստանում իրենց գխավոր ռազմաբազան

Ամերիկյան զորքերը լքել են Աֆղանստանում իրենց գխավոր ռազմաբազան: Դա վերջ է դրել ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար պատերազմին, հաղորդում է «Reuters»-ը:

Պենտագոնում հայտարարել են, որ ամերիկացի զինվորականները նախկինի պես լիազորություններ ունեն՝ պաշտպանելու աֆղանական ուժերին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ զորքերի մի մասը դեռ կմնա Աֆղանստանում:

«Մենք այդ քայլը ճիշտ ենք համարում: Աֆղանցիները կարող են մոտենալ խաղաղությանն ու կայունությանը»,-ասել է թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլահ Մուջահիդը: